Ջեյդոն Սանչոյի մտերիմները դժգոհ են Ռալֆ Ռանգնիկի գործողություններից

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի մտերիմները դժգոհ են գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի վերջին հայտարարություններից։

Ինչպես հայտնում է The Times-ը, ֆուտբոլիստի շրջապատը գոհ չէ այն փաստից, որ մարզիչը հրապարակավ խոսում է Ջեյդոնի խնդիրների մասին։ Հատկապես ընդգծվում է այն փաստը, որ Ռանգնիկը «Յունայթեդի» ժամանակավոր մարզիչն է։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի «Բրենթֆորդի» հետ խաղից առաջ (3:1) գերմանացին ասել էր. «Սանչոն երեկ հուղարկավորության էր մասնակցել, նա հարցրեց՝ կարող է արդյոք չխաղալ այսօր: Անիմաստ կլիներ նրան ընդգրկել  թիմի կազմում։