Լեգենդար պաշտպանը կարող է գլխավորել «Էվերթոնը»

«Էվերթոնը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները՝ նախորդ շաբաթ Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկությունից հետո։

Մերսիսայդյան ակումբը հարցազրույց է անցկացրել Իտալիայի հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոյի հետ։

 

48-ամյա մասնագետը հետաքրքրված է Պրեմիեր լիգայում աշխատելով: Նշվում է, որ նա հարցազրույցում տպավորել է ակումբի ներկայացուցիչներին։