«Յուվենտուսի» կիսապաշտպան Աաարոն Ռեմսին ապաքինվել է կորոնավիրուսից

«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ կիսապաշտպան Աարոն Ռեմսին ապաքինվել է կորոնավիրուսից։

Ուելսցի ֆուտբոլիստի՝ COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է եղել։ Այսպիսով, 31-ամյա խաղացողն այժմ կկարողանա միանալ թիմին:

Հիշեցնենք, որ Ռեմսին կորոնավիրուսով վարակվել էր հունվարի 10-ին։ Կիսապաշտպանը 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է ընդամենը 5 հանդիպման: