«Ֆիորենտինան» որոշում է կայացրել Ալեքսանդր Կոկորինի վերաբերյալ

«Ֆիորենտինան» երկկողմ համաձայնությամբ չի խզի պայմանագիրը հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ, հայտնում է Firenzeviola-ն։

Աղբյուրի համաձայն՝ նման որոշումը բացասաբար կանդրադառնա Ֆլորենցիան ներկայացնող ակումբի տնտեսական վիճակի վրա, քանի որ ռուս ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 1,8 միլիոն եվրո:

Նշվում է, որ «Ֆիորենտինան» նախատեսում է մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանի ավարտը վաճառել Կոկորինի տրանսֆերը։

Այս մրցաշրջանում 30-ամյա հարձակվողն ընդհանուր առմամբ մասնակցել է 6 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ: