«Բարսելոնայի» ներկայիս ղեկավարությունը լարված հարաբերություններ ունի «Բավարիայի» ղեկավարների հետ, գրում է Sport1.de-ն։
Մի քանի տարի առաջ ակումբների միջև խնդիրներ չկային։ 2019 թվականի օգոստոսից ի վեր «Բավարիայի» և «Բարսելոնայի» հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։ Դրանց վրա ազդել են կատալոնացիների՝ Եվրոպայի Սուպերլիգային մասնակցելու ծրագրերը, ևակումբների պահվածքը տրանսֆերային շուկայում։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային զայրացրել է «Բավարիայի» ղեկավարների պահվածքը. Որոշ ժամանակ առաջ մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Բարսայի» ֆուտբոլիստների հետ հնարավոր տրանսֆերները քննարկելու համար՝ առանց այդ մասին ակումբի ղեկավարությանը տեղեկացնելու։ Մասնավորապես, «Բարսայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ «Բավարիան» բանակցել է Պեդրիի հետ: