«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Գավիի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մոտ է ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։

Կողմերի միջև բանակցություններն առաջընթաց փուլում են: Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը։

Հաղորդվում է, որ նոր պայմանագրով 17-ամյա խաղացողի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գավին մասնակցել է 17 խաղի և իր ակտիվում ունի 1 գոլ ու 3 ասիստ: