«Զենիթը» հետաքրքրված է Մենխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալասան Պլեայով։
Ակումբները բանակցում են 28-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացու համար պայքարում է նաև «Նյուքասլը», որը ցանկանում է նորեկ ձեռք բերել հարձակման գծում այս ձմռանը:
Պլեան Գլադբախում է 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։