«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հույս է հայտնել, որ ակումբը համաձայնության կգա պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։
«Նրա պայմանագրի երկարաձգումը «Բարսայի» առաջնահերթությունն է: Ռոնալդը շատ կարևոր ֆուտբոլիստ է՝ հաղթողի բնավորությամբ։
Հույս ունեմ, որ համաձայնություն ձեռք կբերվի, քանի որ Արաուխոն մեզ պետք է թե՛ հիմա, թե՛ ապագայում։ Նա շատ բան է տալիս թիմին»,- ասել է Չավին: