Ռոբերտ Լևանդովսկի. «Մեսսիի ընտրության մասին հարցրեք նրան»

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արձագանքել է այն փաստին, որ Լիոնել Մեսսին իրեն չի ընդգրկել ՖԻՖԱ-ի վարկածով 2021 թվականի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների լավագույն եռյակում։ «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը քվեարկել են Նեյմարի, Կիլիան Մբապպեի և Կարիմ Բենզեմայի օգտին։ Լևանդովսկին իր հերթին Մեսսիին ընդգրկել է իր «եռյակում»։

«Այն, ինչ Մեսսին ասաց «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո, դուր եկավ ինձ: Ինչ վերաբերում է 2021 թվականի լավագույն խաղացողի քվեարկության ժամանակ նրա ընտրությանը, ապա այդ մասին պետք է հարցնել նրան։ Դա Լեոյի որոշումն էր, և ես պետք է հարգեմ այն: Ես իրավունք չունեմ դժգոհելու»,- գրել է Լևանդովսկին Twitter-ում»: