«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը բաց կթողնի «Էմպոլիի» դեմ խաղը

«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը բաց կթողնի «Էմպոլիի» դեմ Իտալիայի գավաթի տնային խաղը։ Հատկանշական է, որ մինչ այդ խորվաթ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բաց չէր թողել «ներաձուրիների» և ոչ մի հանդիպում: 

Մինչ այս 29-ամյա կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում 28 անընդմեջ խաղում եղել էր թիմի մեկնարկային։ Այդ հանդիպումներից 18-ում Բրոզովիչը խաղացել է առանց փոխարինման։

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Էմպոլի» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: