«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպման հետաձգման մասին։
«Ըստ իս՝ եթե իրավիճակ է, երբ պետք է խաղալ, ապա չի կարելի հանդիպումները հետաձգել վնասվածքների, հավաքականների խաղերի պատճառով։ Մենք ունենք մի մեծ խնդիր, որը պետք է լուծվի՝ կորոնավիրուսը: Եվ միայն այս իրավիճակի պատճառով կարելի է հանդիպումը հետաձգել, այլ ոչ թե այլ պատճառներով:
Իմ կյանքում առաջին անգամ լիգան հետաձգեց խաղը վնասվածքի պատճառով։ Շատ տարօրինակ է և անսպասելի»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» խնդրել էր Պրեմիեր Լիգային հետաձգել «խցանների» դեմ հանդիպումը թիմում առկա կորոնավիրուսի, վնասվածքների և Աֆրիկայի գավաթի խաղարկությանը մեկնած ֆուտբոլիստների բացակայության պատճառով։