Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Անդրեյ Լունևը վիրահատվել է

Ռուսաստանի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Անդրեյ Լունևը բարեհաջող վիրահատվել է կոճի հատվածում, հայտնում է ֆուտբոլիստի գործակալ Անտոն Սմիրնովը:

«Անդրեյ Լունևին վիրահատել են, նա լավ է զգում: Վիրահատությունը հաջող է անցել. վաղվանից վերականգնողական գործընթացը կսկսվի»,- ասված է հաղորդագրության մեջ։