Կրիշտիանու Ռոնալդու. «Հիանալի է պատմության լավագույն ռմբարկու լինելը. Ուզում եմ եւս 4-5 տարի խաղալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակաբաշխությունից հետո խոսել է ապագայի մասին.

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականի բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ այս 20 տարիների ընթացքում։ Աշխարհի ռեկորդը 109 գոլ էր, այնպես չէ՞: Այժմ ես այն բարելավել եմ վեց գնդակով։ Եվ ես շատ հպարտ եմ դրանով:

Ես հատուկ մրցանակ եմ ստացել ՖԻՖԱ-ից, մի կազմակերպություն, որին  մեծ հարգանքով եմ վերաբերվում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին։ Շուտով  նորից հայր կդառնամ։ Ես հպարտ եմ. հիանալի է լինել պատմության լավագույն ռմբարկուն:

Հինգ տարեկանից ֆուտբոլ եմ խաղում։ Ես դեռ մոտիվացված եմ, նույնիսկ երբ դուրս եմ գալիս մարզվելու:

Նույնիսկ 37 տարեկանում  ինձ լավ եմ զգում։  Շարունակում եմ քրտնաջան աշխատել և ցանկանում եմ շարունակել խաղալ: Հույս ունեմ, որ կխաղամ եւս 4-5 տարի։ Եթե ​​դուք լավ  վերաբերվեք ձեր մարմնին, այն ձեզ  կհատուցի, երբ անհրաժեշտ լինի»,- ասել է Ռոնալդուն: