«Բենֆիկան» հայտարարություն է տարածել Անդրեյ Շևչենկոյի հետ բանակցությունների մասին տեղեկությունների վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախորդ շաբաթ «Ջենոայից» հեռացված ուկրաինացին կարող է գլխավորել պորտուգալական ակումբը։
«Բենֆիկան» ցանկանում է ընդգծել, որ Ժորժե Ժեզուսի հրաժարականից հետո Անդրեյ Շևչենկոյի և այլ մարզիչների հետ ակումբը կապ չի հաստատել։
Միակ մարզիչը, որին դիմել է «Բենֆիկան», Նելսոն Վերիսիման է։ Նա թիմի հետ կաշխատի առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։