Նախկին մարզիչը չի վերադառնա «Էվերթոն»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը չի կարողանա վերադառնալ «Էվերթոն»։

«Էվերթոնը» նախօրեին պաշտոնանկ է  արել Ռաֆայել Բենիտեսին, իսկ այժմ  ակումբը իսպանացուն փոխարինող է փնտրում: Ակումբի թիրախներից է  Ռոբերտո Մարտինեսը, ով արդեն գլխավորել է «Էվերթոնը» 2013-ից 2016 թվականներին։

Սակայն, ըստ The Telegraph-ի, Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիան թույլ չի տա Մարտինեսին համատեղել աշխատանքը հավաքականում և ակումբում , ուստի մասնագետի վերադարձը մերսիսայդյան ակումբ բացառվում է։