Սամուել Ումտիտին կրկին վնասվածք է ստացել

Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

Ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ոսկրային կոտրվածք։ Վաղը նա վիրահատության կենթարկվի ակումբի բժշկական ծառայության հսկողության ներքո։

Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների մասին տեղեկությունը հայտնի կդառնա վիրահատության ավարտից հետո: