Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կլքի հավաքականի ճամբարը

Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի  հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կհեռանա Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հանդես եկող ազգային թիմի ճամբարից, հայտնում է Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում։

Հունվարի 6-ին Օբամեյանգի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այդ պատճառով խաղացողը չի խաղացել մրցաշարում։ Սպասվում էր, որ Օբամեյանգը Գաբոնի կազմում կարող է խաղալ Գանայի հետ խաղում (1:1), սակայն ազգային հավաքականի բժշկական շտաբը հարձակվողին թույլ չի տվել խաղալ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը սրտի հետ կապված խնդիրներ ունի կորոնավիրուսից հետո։ Այժմ Օբամեյանգը կարող է վերադառնալ «Արսենալ»՝ բուժզննում անցնելու և առողջական խնդիրները լուծելու համար։