Վինգեր Էդեն Ազարը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից», հայտնում է RMC Sport-ի բելգիական թղթակից Սաչա Տավոլիերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա խաղացողի որոշման վրա ազդել է մի իրավիճակ, որը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ։
«Սերուցքայինների» բժշկական անձնակազմը խորհուրդ է տվել Ազարին նոր վիրահատության ենթարկել, սակայն «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պնդել է, որ դա պարտադիր չէ ապաքինման համար։ Պերեսը ցանկանում էր, որպեսզի բելգիացին ավելի հաճախ խաղա, քանի որ կարծում էր, որ դա կօգնի վաճառել նրա տրանսֆերը:
Հաղորդվում է, որ փաստ չէ, որ Ազարի տեղափոխությունը մեկ այլ ակումբ կկայանա այս ձմռանը։