Իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»՝ չնայած խաղաժամանակի սղությանը։
Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում, թեպետ գլխավոր մարզիչ Չավիի համար վերջին ընտրությունն է կիսապաշտպանությունում։
41-ամյա մասնագետի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Պուչը «Բարսայի» կազմում խաղացել է ընդամենը 233 րոպե։ Ռոնալդ Կումանի օրոք կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 123 րոպե։ Էռնեստո Վալվերդեի ու Կիկե Սետյենի օրոք իսպանացին նույնպես գրեթե չէր խաղում։
Չնայած ստեղծված իրավիճակին, Պուչը չի մտածում հեռանալու մասին, նա ուզում է ամրապնդվել թիմի կազմում: