Նոյերը՝ «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգման մասին. «Ցանկանում եմ շարունակել լինել այս նախագծի մի մասը»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Բավարիան» անհավանական ակումբ է. Մենք պատմություն ենք կերտել և շարունակում ենք փորձել մեր դրոշմը թողնել պատմության մեջ: Ցանկանում եմ ապագայում լինել այս նախագծի մաս»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը Բունդեսլիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ բաց թողնելով 16 գոլ և 6 հանդիպումներում անառիկ պահելով դարպասը։