Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստ ամենայն հավանականությամբ բաց կթողնեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը

Հունվարի 16-ին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։

Մադրիդցիների կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խաղը բաց կթողնի մկանային խնդիրների պատճառով, հայտնում է Marca-ն։ Նա չի կարողացել մասնակցել վերջին մարզմանը։

Պաշտպան Դավիդ Ալաբայի մասնակցությունը հանդիպմանը նույպես հարցականի տակ է: Ընդ որում, ավստրիացին՝ ինքը, ցանկանում է «ամեն գնով» խաղալ եզրափակչում։