Ուսման Դեմբելեն կարող է մինչև մրցաշրջանի ավարտը այլևս դուրս չգալ խաղադաշտ

«Բարսելոնան» պլանավորում է իր քայլերը՝ կապված եզրային  հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ամռանը ավարտվող պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու հետ:

Diario Sport-ը, վկայակոչելով ինսայդեր Ժերար Ռոմերոյին, նշում է, որ առաջին բանը, որ պատրաստվում է անել ակումբը,  ֆուտբոլիստին ուղղված՝ պայմանագրի երկարաձգման առաջարկը չեղարկելն է:

«Բլաուգրանան» նաև ուսումնասիրում է ֆրանսիացու հրաժարագինը նվազեցնելու տարբերակը, (այն այժմ կազմում է 500 միլիոն եվրո): Դա արվում է , որպեսզի ձմռանը ֆրանսիացուն գնելու պատրաստ ակումբների թիվը ավելանա։

Եթե ​​կիսապաշտպանը հունվարին չհեռանա թիմից, ապա «Բարսելոնան» մտածում է նրան զրկել խաղային պրակտիկայից, մինչև մրցաշրջանի ավարտը: