Իսպանիայի գավաթի՝ «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը դադարեցվել է

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումն այսօր չի վերախաղարկվի։ Այս մասին թվիթերում հայտնում է իսպանական ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան։

Անդալուզյան դերբիի 39-րդ րոպեին գլխավոր մրցավարն ընդհատեց հանդիպումը։ Այս որոշմանը դրդել է տրիբունայից նետված ձողը, որը դիպչել էր «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժոան Ջորդանին։ Մինչ տուժածին օգնություն էին ցույց տալիս, մրցավարը թիմերին ուղարկեց հանդերձարաններ։

Այդ ժամանակ հաշիվը 1:1 էր։ Հաղորդվում է, որ հանդիպման ճակատագիրը կորոշվի ավելի ուշ։