Անգլիական ակումբը ֆավորիտ է Դիբալայի համար պայքարում

«Թոթենհեմը» 2022 թվականի ամռանը «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային ձեռք բերելու  հիմնական ֆավորիտն  է, պնդում է AS-ը։

Արգենտինացին, ամենայն հավանականությամբ, հունիսին՝ պայմանագրի ավարտից հետո, կլքի թուրինյան ակումբը որպես ազատ գործակալ: Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման պայմանների շուրջ:

Դիբալային ձեռք բերելու համար կպայքարեն նաև  «Ինտերն» ու «Բարսելոնան»: