«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդոյի ու Ռոնալդինյոյի մասին։
«Ես համեմատություններ չեմ սիրում։ Ես կասեի, որ մենք երեքով թողել ենք մեր ժառանգությունը, մեր պատմությունը։ Կարող եմ ասել, որ ես ավելի շատ անհատական մրցանակներ եմ նվաճել, քան նրանք, բայց նրանք կարողացան հաղթել աշխարհի առաջնությունում։
Ես նրանց մեծ ջերմությամբ եմ վերաբերվում։ Երբ երեխա էի, դիտում էի նրանց խաղը։ Կարևոր չէ, թե ով է լավագույնը. Երկուսին էլ իմ կուռքերն եմ համարում, նրանք հիանալի ֆուտբոլային ժառանգություն են թողել»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ESPN-ը։