ԱՊԼ-ի 2 ակումբներ հետաքրքրվում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Բարսելոնան» և պաշտպան Ռոնալդ Արաուխոն դեռ չեն համաձայնեցրել նոր պայմանագրի պայմանները։

22-ամյա խաղացողը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, սակայն հույս ունի բարելավել պայմանագրի պայմանները, քանի որ առաջարկներ ունի Պրեմիեր լիգայի թիմերից։

Ըստ Marca-ի՝ ուրուգվայցուն հետևում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու ակումբներն էլ տեղյակ են ֆուտբոլիստի  շուրջ ստեղծված իրավիճակից և արդեն հայտնել են իրենց հետաքրքրության մասին: