«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն մեկնաբանել է «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Իմ գո՞լը. Փոխանցման համար տարբերակներ չգտա, բայց պաշտպանների միջև փոքր միջանցք տեսա, իսկ հարվածը լավ ստացվեց:
Տուխելի «Չելսիի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է եղել, Կոնտեի օրոք, դա նույնպես այդպես էր։ Նրանց դեմ հինգ հարյուր տոկոսանոց հնարավորություն ստեղծելն անհնար է։ Երբեմն պետք է համբերատար լինել:
Երկու թիմերն էլ շատ խնդիրներ ունեին Covid-ի և վնասվածքների հետ կապված, ուստի քչերն էին շատ մարզվել, սակայն խաղի ինտենսիվությունը բավականին բարձր էր»:- Դե Բրյունեի խոսքերն է փոխանցում BBC-ն: