«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը խոսել է Չեմպիոնների լիգայում խաղալու թիմի հավակնությունների մասին։
«Մեզ ոչ մի թիմ չի վախեցնում. Մենք Մյունխենի «Բավարիան» ենք՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկը։
Մենք չենք վախենում «Ռեալից» կամ ՊՍԺ-ից»,- ասել է Պավարը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» կհանդիպի «Զալցբուրգի» հետ։ Հանդիպումները կկայանան փետրվարի 15-ին և մարտի 8-ին: