«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ հաղթանակի (1:0) մասին:
«Մենք բավականաչափ հնարավորություններ ստեղծեցինք։ Մեր դեմ անցկացրած 180 րոպեի ընթացքում Չեմպիոնների Լիգայի գավաթակիրները միայն 1 հարված կատարեցին դարպասին՝ Լուկակուից:
Մենք արժանի էինք հաղթանակին: Ինձ դուր է գալիս, երբ ֆուտբոլն արդար է։ Ես ուրախ էի, որ հաղթեցի «Արսենալին», բայց այն անարդարացի էր: Երբ արժանիորեն ենք հաղթում, ապա զգացողություններն էլ ավելի լավն են»,- իսպանացի մասնագետին է ցիտում Daily Mail-ը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» նույն հաշվով հաղթել էր «Չելսիին»։