Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է Թոմաս Տուխելի քննադատությանը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան  կտրուկ է պատասխանել  «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հայտարարությանը այն մասին, որ այս մրցաշրջանում «Սիթիի» առաջատարության պատճառը նրանց մոտ վնասվածքների և կորոնավիրուսի բացակայությունն է։

«Եթե նրանք կարծում են, որ դա է պատճառը, ապա միգուցե։ Երբեմն պատճառը  փողն է, երբեմն՝ COVID-ը: Ես չգիտեմ. Միգուցե. Մենք չենք կարող ասել, թե որ խաղացողներն են վարակվել այդ խաղացողների նկատմամբ հարգանքից ելնելով: Մենք COVID-ով վարակված, շատ խաղացողներ ունենք, մրցաշրջանի սկզբում շատ ծանր վնասվածքներ նունպես կային:

Դե ինչ կարող եմ ասել. Եթե ​​նրանք կարծում են, որ մենք բախտավոր ենք, լավ, մենք բախտավոր ենք: Համաճարակը ընդգրկել է ամբողջ աշխարհը, և ամենուր վիրուս կա։ Մենք վտանգի տակ ենք ամեն րոպե և ամեն օր, և «Մանչեսթեր Սիթին» բացառություն չէ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: