Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ հանդիպումից հետո (5:1) արձագանքել է 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խոսքերին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ասել էր, որ ակումբում իր ապագայի հարցում ճնշումների տակ է։
«Էրլինգը բռնկուն մարդ է, սակայն,միանշանակ, նա պետք է նաև պատկերացում ունենա իրավիճակի մասին, ակումբի տեսլականի մասին։ Մենք չենք կարող սպասել մինչև մայիսի վերջ մեր ակումբում նրա ապագայի վերաբերյալ պատասխանին»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport1-ը։