Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Բունդեսլիգայի 19-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում (5:1) ջախջախիչ հաղթանակից հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին (հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել Ֆրայբուրգի դեմ խաղում):
«Բորուսիան» ճնշում է գործադրում ինձ վրա, որպեսզի հիմա որոշում կայացնեմ ապագայիս վերաբերյալ։ Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ։ Սա հավանաբար նշանակում է, որ ես շուտով պետք է քայլեր ձեռնարկեմ։ Ես նախկինում երբեք չեմ խոսել այս մասին, քանի որ հարգում եմ ակումբին»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում լրագրող Յան Օգե Ֆյորտոֆթը։
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հալանդը 13 խաղում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 150 միլիոն եվրո: