Ռոնալդու. «Հավատում եմ, որ Պորտուգալիան կխաղա Աշխարհի 2022 թվականի առաջնությունում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի  36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է 2022թ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ-ում հավաքականի շանսերի մասին.

«Շատ տխուր կլիներ չմասնակցել Աշխարհի առաջնությանը, բայց ես դեռ հավատում եմ, որ մենք հաջողության կհասնենք: Ֆուտբոլում և կյանքում  դժվար ժամանակներ լինում են, բայց երբ ընկնում ենք, պետք է բարձրանալու ցանկություն ցուցաբերենք։

Հավատում եմ, որ Պորտուգալիան կխաղա աշխարհի առաջնությունում։ Գիտենք, որ մեզ մեկ-երկու դժվարին ճակատամարտ է սպասվում»,- ասել է հարձակվողը:

Հիշեցնենք, որ անցումային խաղերի կիսաեզրափակիչում պորտուգալացիները կմրցեն Թուրքիայի ընտրանու հետ: