Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղային ժամանակահատվածը։
«Երբ Ռոնալդուն խաղում էր «Ռեալում», նա տարեկան 50-60 գոլ էր խփում։ Այսպիսով, ես ստիպված էի հարմարվել այս իրականությանը: Ես ստիպված էի ավելի շատ շրջել խաղադաշտում, տարածություն ստեղծելու համար։
Ես Ռոնալդուի պես չեմ խաղում, նա էլ ինձ պես չի խաղում։ Երբ Կրիշտիանուն խաղում էր «Ռեալում», ես ավելի շատ ստեղծագործող էի, իսկ նա ավարտող»,- ասել է ֆրանսիացին France Football-ին տված հարցազրույցում: