Անդրեյ Շևչենկոն «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելուց հետո կարող է նոր թիմ գլխավորել:
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ ուկրաինացի մասնագետը շուտով կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը։ Հաղորդվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները։
Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելու համար մարտին ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆում մրցելու է Ռուսաստանի ընտրանու հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա Մոսկվայում՝ մարտի 24-ին։