«Թոթենհեմը» չի սատարում «Արսենալի» նախաձեռնությանը

«Թոթենհեմը» չի ցանկանում հետաձգել  ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

«Զինագործները» նախկինում պաշտոնական խնդրանք էին ներկայացրել Պրեմիեր լիգային՝ հանդիպումը տեղափոխելու համար՝ պատճառաբանելով բազմաթիվ խաղացողների բացակայությունը վնասվածքների,  և կորոնավիրուսի պատճառով:

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» չի հավատում, որ հակառակորդ թիմում կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել։

«Թոթենհեմ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա հունվարի 16-ին: