«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկին» 1:2 հաշվով պարտվելուց հետո նշել է, որ թիմը սկսել է հաճախակի գոլեր բաց թողնել ստանդարտներից:
«Դժվար է բացատրել։ Մենք երկու գոլ բաց թողեցինք ստանդարտներից։ Այս տարի շատ ենք այդպիսի գոլեր բաց թողել։ Հիասթափված ենք, քանի որ ցանկանում էին հաղթել, բայց բավականաչափ չջանացինք:
«Ատլետիկին» հաջողություն եմ մաղթում: Նրանք արժանի են եզրափակչում լինելուն։ «Ատլետիկոն» լավ խաղ չցուցադրեց»,- սլովենացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Սուպերգավաթի եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» տիտղոսի համար կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ: