Խավիեր Տեբաս. «Լա Լիգան աշխարհի ամենաշահութաբեր առաջնությունն է»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնության կոմերցիոն հաջողությունների մասին:

«Բացարձակ մեծությամբ Պրեմիեր Լիգայի եկամուտը ներքին շուկայում ավելի բարձր է հեռուստատեսային իրավունքների շնորհիվ։ Միջազգային շուկայում մենք կրճատել ենք տարբերությունը, իսկ ներքին շուկայում դա հնարավոր չէ բնակչության թվի տարբերության պատճառով։

Հարաբերական առումով մեր լիգան ամենաշահութաբերն է աշխարհում։ Մեր թոփ ակումբները չեն կորցրել իրենց մրցունակությունն անգլիականների համեմատ։

«Ատլետիկոն» և մի քանի այլ թիմեր առաջիկա տարիներին կհասնեն եկամուտների նույն մակարդակին, որքան Պրեմիեր Լիգայի 5-րդ ակումբն ունի»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հարկ է նշել, որ «Բարսելոնայի» ընդհանուր պարտքը ներկայումս կազմում է 1,35 միլիարդ եվրո, իսկ Մադրիդի «Ռեալինը»՝ ավելի քան 900 միլիոն եվրո։