ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը կարող է վաճառվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Sky Sports Italia-ն՝ փարիզյան ակումբը պատրաստ է 28-ամյա խաղացողին բաց թողնել 30 միլիոն եվրոյի դիմաց:
Հաղորդվում է, որ արգենտինացի ռմբարկուի հետ պայմանագիր կնքելու հիմնական թեկնածուն «Յուվենտուսն» է, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե հաստատվի Ալվարո Մորատայի տեղափոխությունը «Բարսելոնա». թուրինյան և կատալոնական ակումբները ներկայումս բանակցություններ են վարում իսպանացի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։
2021/22 մրցաշրջանում Իկարդին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։