«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան դժվար թե երկարաձգի «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։
«Դժվար կլինի (երկարաձգել պայմանագիրը)։ Անգլիայում Պոգբան իրեն սիրված չի զգում, հատկապես նախկին խաղացողների կողմից: Ես շատ մարդկանց եմ տեսել եմ, ովքեր կարծում են, որ նա կարող էր ավելի լավ հանդես գալ (խաղադաշտում):
Բայց միևնույն ժամանակ ես լսեցի բազմաթիվ անհիմն պնդումներ սանրվածքի կամ հագուստի մասին։ Եվ դա հիմա սովորական գործ է: Երբ նա մեծ խաղ է ունենում, թվում է, թե մարդիկ սպասում են Պոգբայի սխալին:
Այսօր Ֆրանսիայի հավաքականում խաղալը նրա համար մաքուր օդի պես մի բան է, բայց հենց նա վերադառնում է Մանչեսթեր, նորից խնդիրներ են սկսվում»,- Էվրայի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: