Միկել Արտետա. «Մենք չհանձնվեցինք, ֆուտբոլիստները մինչև վերջ պայքարեցին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլի» հետ ոչ-ոքի արդյունքը (0:0):

24-րդ րոպեից «զինագործները» խաղացին 10 հոգով այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Գրանիտ Ջական։

«Մենք գոհանում ենք կատարվածով։ Ֆուտբոլիստները լավ պայքարեցին, դրսևորեցին վճռականություն, եղբայրության զգացում: Դուք տեսաք էմոցիաները, մենք չհանձնվեցինք։ Շնորհակալություն, տղաներ:

Չգիտեմ՝ կարմիր քարտը ոգեշնչե՞լ է նրանց։ Նման հանդիպումներում խաղալու համար պետք է որոշակի վերաբերմունք, և դա ցույց տվեցին տղաները։ Մենք ստիպված էինք խաղալ այնպես, ինչպես խաղացել ենք, թեև դա մեր ֆուտբոլը չէ։

Ես դեռ չեմ վերանայել (Ջակայի հեռացման պահը), բայց նրանք ստուգեցին պահը, հավանաբար կարմիր քարտ էր:

Շատ դժվար է ինչ-որ պլաններ կազմել՝ հաշվի առնելով առկա խաղացողների թիվը։ Մենք կիսապաշտպաններ չունենք. Այն, ինչ մենք անում ենք, անբնական է»,- ասել է իսպանացի մասնագետը: