Լիոնել Մեսսին՝ COVID-19-ի մասին. «Ես արդեն գրեթե ապաքինվել եմ»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր առողջական վիճակի մասին՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո։

«Ինչպես գիտեք՝ ես վարակվել էի COVID-19-ով և կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին ձեր հաղորդագրությունների համար և տեղեկացնել, որ գրեթե ապաքինվել եմ՝ չնայած այն ավելի երկար տևեց, քան կարծում էի: Անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն:

Վերջին շրջանում ես մարզվում եմ՝ 100%-ով պատրաստ լինելու համար։ Այս տարի մեզ շատ հետաքրքիր փորձություններ են սպասվում, և հուսով եմ, որ շատ շուտով կտեսնենք ձեզ»,- գրել է արգենտինացին Instagram-ի իր էջում:

https://www.instagram.com/p/CYrdI2hMPFo/?utm_source=ig_embed&ig_rid=865d4f63-714e-45a5-9581-9ad2b94ae9c5