Իլկայ Գյունդողանը նշել է աշխարհի երեք լավագույն խաղացողներին. Մեսսին ու Ռոնալդուն նրա ցանկում չեն

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը  Twitter-ում երկրպագուների հետ զրույցի ընթացքում պատասխանել է այս պահին աշխարհի երեք լավագույն խաղացողների մասին հարցին։

«Լևանդովսկի, Սալահ, Բենզեմա»,- գրել է կիսապաշտպանը։

Հատկանշական է, որ ցուցակից  բացակայում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով վերջերս է նվաճել «Ոսկե գնդակը»: