Իտուրալդե Գոնսալես. «Ռոնալդոն այնքան լավն էր, որ դարպասապահները վախենում էին խախտել կանոնները»

Նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը հարձակվողներ Լիոնել Մեսսիին (ՊՍԺ) և  բրազիլացի Ռոնալդոյին դասել է այն խաղացողների շարքը, ովքեր տպավորել են իրեն։

«Ես Մեսսիի անունը կտամ այն ​​ամենի համար, ինչ նա անում է, իսկ Ռոնալդոյինը գոլային պահեր իրացնելու ֆենոմենալ կարողության համար: Երբ խոսքը գնում էր դարպասապահների  հետ նրա դիմակայության մասին, պարզ էր դառնում, որ ամեն ինչ ավարտված է։

Նա շատ լավն էր։ Եթե ​​նկատել եք, դարպասապահները գրեթե երբեք չէին խախտում կանոնները նրա հետ պայքարում։ Նա այնքան լավն էր, որ դարպասապահները վախենում էին դա անել»,- ասել է նախկին մրցավարը