Բրազիլացի պաշտպան Ռենան Լոդին չի հրավիրվի հավաքական. Պատճառն արդեն հայտնի է

Հայտնի է, թե ինչու «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին չի հրավիրվել Բրազիլիայի հավաքական։

«Լոդին չի հրավիրվել հավաքական՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների բացակայության պատճառով։ Նա կորցրեց մրցաշարին մասնակցելու հնարավորությունը, քանի որ պատվաստված չէ»,- ասել է ազգային հավաքականի մարզիչ Տիտեն։

Նշվում է, որ Լոդին պատվաստվել է միայն մեկ չափաբաժնով։ Ազգային թիմի համակարգող Ժունինյո Պաուլիստան ասել, որ պաշտպանի վերաբերյալ կայացված նախնական որոշումը կապված է այն երկրների  առողջապահական օրենսդրության հետ, ուր մուտքի համար պատվաստված լինելը պարտադիր է: