ԱՊԼ-ի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող։

Նախորդ ամսում Պրեմիեր Լիգայում մասնակցած 5 խաղում անգլիացին իր ակտիվում ունի 5 գոլ (որոնցից երկուսը՝ 11-մետրանոցից) և 1 գոլային փոխանցում։ «Լիդսի» (7:0) և «Բրենթֆորդի» (1:0) դեմ հանդիպումներում 27-ամյա եզրային հարձակվողը մնացել է պահեստայինների նստարանին:

Ստերլինգը երրորդ անգամ է արժանանում ԱՊԼ-ի՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։ Վերջին անգամ նա լավագույնն էր ճանաչվել 2018 թվականի նոյեմբերին։

https://twitter.com/ManCity/status/1481944617197182985?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1481944617197182985%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sports.ru%2Ffootball%2F1105351742-sterling-luchshij-igrok-apl-v-dekabre-u-nego-5-golov-i-assist-v-5-matc.html