«Թոթենհեմի» ֆուտբոլիստները մտավախություն ունեն, որ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ֆուտբոլիստները կարծում են, որ իտալացին կարող է գնալ նման քայլի, եթե հունվարին «Թոթենհեմը» չաջակցի նրան տրանսֆերային հարցերում:
Կարեւոր են ոչ միայն ձմեռային ձեռքբերումները, այլեւ ամառայինները։ Նշվում է, որ հաջորդ տրանսֆերային պատուհանը առանցքային է լինելու Կոնտեի՝ ապագայի վերաբերյալ որոշման համար։