Թոմաս Տուխելը «Թոթենհեմի» դեմ խաղում «Չելսիի» հաղթանակի մասին. «Մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի հաղթանակը Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Թոթենհեմի» դեմ խաղում։

«Մենք լավ սկսեցինք, վտանգավոր պահեր ստեղծեցինք, բայց խաղացինք կրակի հետ: Մենք կարող էինք գոլ բաց թողնել ոչ ճշգրիտ գործողություննեի պատճառով։ Ուրիշ ոչինչ նշանակություն չունի: Խոսքը միայն արդյունքի հասնելու մասին չէ, մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ: Մենք կարող ենք շատ ավելի լավ ծածկել տարածությունները, ավելի լավը լինել պաշտպանությունում, անհատապես ավելի ուժեղ գործել, ավելի լավ վերահսկել հանդիպումը և ավելի քիչ սխալներ թույլ տալ։ Ցանկացած առումով մենք կարող ենք և պետք է ավելիին հասնենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: