Ռոնալդու. «Ցանկանում եմ պարզել, թե արդյոք կարող եմ խաղալ մինչև 40, 41 կամ 42 տարեկանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե որքան ժամանակ է պլանավորում խաղալ և ինչ պայմաններ են անհրաժետ՝ գերազանց ֆիզիկական վիճակ ունենալու համար։

«Գենետիկորեն ես զգում եմ, որ 30 տարեկան եմ: Ես շատ եմ հոգում իմ մարմնի և մտքի մասին: Ուզում եմ պարզել, թե արդյոք կարո՞ղ եմ խաղալ մինչև 40, 41 կամ 42 տարեկանը։

Այս 20-ամյա երիտասարդների հետ մրցելու համար ժամերի, օրերի, շաբաթների, ամիսների և տարիների աշխատանք է պահանջվում»,- 36-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN Brazil-ը։