«Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է ռասիզմի մասին։
«Երբ ես առաջին անգամ եկա Իտալիա, մի մարդ մոտեցավ ինձ, որպեսզի լուսանկարվի իր երեխայի հետ: Լուսանկարվելուց հետո երեխան հպվեց ինձ։ Նա մտածեց, որ ես կեղտոտ եմ։
Երբ ես 17 տարեկան էի, մարդիկ ինձ վրա բանան էին նետում մարզադաշտերում։ Ամեն անգամ, երբ ես գնդակ էի ստանում, նրանք կապիկի ձայներ էին հանում:
Այդ ամենը ինձ ուժ տվեց, և ես էլ ավելի կատարելագործվեցի որպես խաղացող: Եկեք ինքներս մեզ չխաբենք, ռասիզմն ամենուր է: Դա սոցիալական երևույթ է»,- ասաց Էվրան: